Հանրագիտարան

Հռոմի պապ

Պապությունը կաթոլիկության աստվածաբանական և կրոնա-քաղաքական ինստիտուտ է, որում Հռոմի պապը նշանակվում է որպես Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ: Կաթոլիկ եկեղեցում պապը նաև համարվում է Մայր աթոռի գերագույն կառավարիչը, որի ինքնավար տարածքն է համարվում Վատիկանը, որն էլ իր հերթին հանդիսանում է պապի մշտական նստավայրը:

Հռոմի պապը միջազգային իրավունքի մեջ առանձնահատուկ հատկանիշներով ինքնավար անձ է (persona sui generis), քանի որ միաժամանակ տիրապետում է իշխանության երեք անբաժան ֆունկցիաներին`  

  • Մայր աթոռի գլուխ
  • Կաթոլիկ եկեղեցու և նրա ստորաբաժանումների առաջնորդ և միապետ
  • Վատիկան քաղաք-պետության միապետ
Հռոմի պապի ամբողջական ինքնիշխանությունը Մայր աթոռի նկատմամբ պահպանվում է տարածքային ունեցվածքի առկայությունից զատ:
 
Վատիկանի ինքնիշխանությունը, որն ամրագրվել է 1929թ.ի Լաթերական պայմանագրով, բխում է Մայր աթոռի ինքնիշխանությունից:
 
Քրիստոնեության առաջին դարերում «պապա» անունը կիրառվում էր բոլոր եպիսկոպոսների նկատմամբ, իսկ ի սկզբանե բոլոր այն հոգևորականների նկատմամբ, ովքեր օրհնության իրավունք ունեին: Գոյություն ունեն փաստեր այն մասին, որ 7-րդ դարից մինչ այժմ որոշ եպիսկոպոսներ անվանվում են «պապա»-ներ: Սակայն 7-րդ դարից սկսած մինչ այժմ «պապա» տիտղոսը շնորհվում է միայն հռոմեական և ալեքսանդրիական եպիսկոպոսին, ընդ որում Կոնստանդինապոլսի Ուղղափառ եկեղեցում պահպանվել է «ավագ երեց» (протопапа) տիտղոսը. նա սուրբ սոֆիայի տաճարում կամ Մեծ պալատում գլխավոր քահանան է (պատրիարքից հետո):
 
Կաթոլիկ ուսուցման համաձայն պապը հանդիսանում է սուրբ Պետրոսի`   որպես առաջին հռոմեական եպիսկոպոսի ժառանգորդը, և դրա շնորհիվ հանդիսանում է Եկեղեցու գլուխ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: